Մենք գիտակ դարձանք, բայց զրկվեցինք առողջությունից...

-Է~, չեք պատկերացնում ինչքա~ն էի ձգվել, շունչս պահել, որ չանջատվեմ: Խեղճ տղան, իմ առաջ նստած, տանջանքով իր նյութերն էր հավաքում, իսկ ես նրան օգնելու հարցում ինձ այնքա~ն անզոր էի զգում:Ախր, գիտես ինչ ճառագայթներ ունենք և որքան դժվար է ուսանողների համար տեքստը մեր հիշողության մեջ հավաքելը:

Մի անգամ 2-րդ կուրսի ուսանողուհիներից մեկը իր հաղորդումն էր մոնտաժում…

շա~տ էի ուզում նրան չհիասթափեցնել, բայց էլ չդիմացա, անջատվեցի: Միակ մխիթարությունս այն էր, որ հավաքողը աղջիկ  էր, տղա ուսանող լիներ ինձ չէի ների. ախր  նրանք այնքան քիչ են մեր ֆակուլտետում…

 

_Դու էլ դժգոհում ես ,բա ես ինչ անեմ, գալիս են, հավաքում նյութերը, ու մեկ էլ, սպասեք, ես ֆլեշ չեմ ընդունում:Ուզում եմ այդ պահին լեզու առնել ու ասել նրանց, ճիշտ է, իմ ժեստերով փորձում եմ հասկացնել`կախվում եմ, անջատվում, միանում, բայց եռանդուն ուսանողները, համառորեն, փորձում են ինձ աշխատեցնել:

 

_ Բա Արմանը չգիտի՞ քո հիվանդության պատճառը,մի դեղամիջոց պետք է, որ լինի, չէ՞..

 

_Խե~ղճ Արման, ամեն օր գալիս է, զննում, բայց հիվանդությանս պատճառը չի գտնում: Հավատա, ինձ համար շատ է տանջվում… Ու՞մ է պետք այսպես ապրելը, մի օր նյութերի առատությունից կպայթեմ:

 

_Ախր, մեծ էլ չենք, մեզ ի՞նչ պատահեց: Գիտես, մեր մեջ ասած, լավ երեխեք են, բայց մեզ շատ անփույթ են օգտագործում: Ինձ էնքա~ն էին անջատել-միացրել, որ սիրտս սկսել էր առիթմիկ աշխատել… մի քանի անգամ մահս աչքովս տեսել եմ…

 

 

_Հիշում ես, երբ գործարանից առաջին անգամ դուրս եկանք, ի~նչ ջահել էինք, փայլուն, թարմ հիշողությամբ…Ծրագիր չէր մնացել, որ մեր ձեռքի տակով չանցներ: Իսկ հիմա, <<adobe audition>> կարդալն անգամ երազանք է դարձել:

 

_ Հիշում ես մեր եղբայրներին ու քույրերին… նրանց առանձին բնակարաններ տարան, մեզ համար ասացին, որ տանում են ժուռնալիստիկայի ֆակուլտետ: Չեմ կարողանում մոռանալ այդ օրը. եկավ Նաղաշ Մարտիրոսյանը` մի քանի մարդկանց հետ, մեզ դրեցին հատուկ նախատեսված մեքենաների մեջ… ու մենք հայտնվեցինք այստեղ… ինչքա~ն էինք ուրախացել. հետաքրքիր պատմություններ շատ էինք լսել այստեղի համակարգիչների հետ կապված. Ասում էին`նրանք շատ զարգացած են. ամենատարբեր բնույթի տեղեկություններ ապագա ժուռնալիստների ձեռքով դաջվում են նրանց հիշողության մեջ:

Այո՜, մենք գիտակ դարձանք, բայց զրկվեցինք մեր առողջությունից; Բա դու ինչու ես մռութներդ կախել, էսօր ահագին լավ աշխատեցիր

 

_ Հա գիտեմ, բայց լեզուս էի խառնել. Ինչ ասում էին` միայն անգլերենով էի գրում … ամոթից գետինն էի մտել. ներսումս<< բաբելոնյան խառնաշփոթություն>> էր: Արմանը հազիվ ուշքի բերեց:

 

_Է~, չգիտեմ մեր վերջն ինչ է լինելու….

 

Ահա այսպես, սիրելի ուսանողներ,  մտահոգվում ու տանջվում են մեր համակարգիչները ամեն անգամ, երբ օրվա վերջում փակվում է մուլտիմեդիայի դուռը,: Երբ ամեն անգամ նրանց անհաջողությունից վրդովված դուրս եք գալիս հիշեք որ նրանց տանջված ճակատին ևս մեկ բիծ է առաջանում մի քիչ մեղմ եղեք և հասկացեք նաև նրանց:

 

 

 

Комментариев: 1

Կայքի այցելուների հետ երկարատև կապ հաստատելու ձևերը

Անկախ այն հանգամանքից, թե ինչ բնույթի է կայքը`սոցիալական, առևտրային, տեղեկատվական, շահույթ հետապնդող է, թե ոչ, անհրաժեշտ է,որպեսզի շատ այցելուներ ունենա, քանի որ նրանց քանակով է պայմանավորված կայքի հաջողությունը: Իսկշատ այցելուներ ունենալու և նրանց հետ երկարատև կապ պահպանելու համար, բացի տարբեր միջոցներ օգտագործելուց` պետք է ունենալ հետաքրքիր և գրավիչ կայք, մատուցել որակյալ ծառայություն:

Պետք է ուշադրություն դարձնել բովանդակությանը

Կայքի բովանդակությունը պետք է լինի հետաքրքիր, գրավիչ, որակյալ, որը կնպաստի ոչ միայն այցելուների հետ երկարատև կապ պահպանելուն, այլև կայքի հանրաճանաչ լինելուն: Մարդիկ, կայքի լավ կամ վատ լինելը գնահատում են, այցելելով և ծանոթանալով այդ կայքի բովանդակությանը: Հավանելու դեպքում նրանք կարող են այլ այցելուներ ևս ուղղորդել կայք: Մի դեպքում նրանք կարող են հավանել կայքի բլոգ-գրառումները, մեկ այլ դեպքում սոցիալական մեդիայի և էլ. փոստի ծառայությունները, ֆորումները և այլն:

Պետք է նկատի ունենալ, որ այցելուները ունեն տարբեր նախասիրություններ և տեղեկացվածության տարբեր աստիճան, ուստի պետք է տրամադրել նրանց խիստ յուրահատուկ բովանդակություն:

Պետք է գրել հեշտ, ընթեռնելի, լակոնիկ տեքստեր.մարդկանց դուր է գալիս գրագետ շարադրված և հեշտ <<առաջ գնացող>> տեքստերը: Պետք է խուսափել բացթողումներից, քերականական սխալներից, տեքստերը նկարների միջոցով ներկայացնելուց(այցելուները կարող է ցանկանան <<վերցնել>> տեքստը, իսկ որոնող համակարգերը չեն կարողանա կարդալ այն ): Ընթերցողը պետք է հստակ տեսնի, թե որտեղ է սկսվում և ավարտվում միտքը: Խոսքը պետք է բաժանված լինի տրամաբանական մասերի, որն ընթերցողին կօգնի հեշտությամբ գտնել իրեն հետաքրքրող մասը: Պետք է խուսափել նույն էջի սահմաններում տարբեր թեմներ ներկայացնելուց, հատկապես առանց ենթավերնագրերի, պարբերությունների: Պետք է պարբերաբար թարմացնել բովանդակությունը:

 Շատ կարևոր են հղումները: Կան բազմաթիվ  մարդիկ, որ իրենց կայքերում օգտագործում են կեղծ հղումներ, այցելուներին իրենց կայք ներգրավելու համար: Բայց եթե հղումը չի համապատասխանում բովանդակությանը, դրանով կորցնում են շատ ընթերցողներ:

Պետք է ընտրել ճիշտ տեքստային հղումներ: էջում առկա հղումները կարող են լինել ներքին՝ ուղղված տեպի կայքի այլ էջերը, եւ արտաքին՝ դեպի այլ կայքէջեր։ Երկու դեպքում էլ, որքան հղմանտեքստը նկարագրողական լինի, այդքան ավելի հեշտությամբ այցելուները  կհասկանան, թե ինչպիսի բովանդակությամբ էջին է ուղղված տվյալ հղումը։Հղման տեքստը պետք է առնվազն հիմնարար միտք պարունակի այն էջի մասին, որին ուղղված է։ Պետքէխուսափելխիստ ընդհանրական իմաստ արտահայտող տեքստերից, ինչպիսին են՝ «էջ», «հոդված», «սեղմեք այստեղ», «մայր» էջի բովանդակության հետ որեւէ կապ չունեցող կամ «կապող» էջի թեմային չառնչվող տեքստային հղումներից:
 Պետք է ընտրելկարճ, սակայն նկարագրողական տեքստ (սովորաբար, մեկ-երկու բառ կամ կարճ արտահայտություն)։ Հղումներըպետքլինենհեշտնկատելի:

Տեքստային հղումը էջի մյուս բառերից տարբերակելը  այցելուների համար որեւէ դժվարություն չպետքէներկայացնի։ Էջի բովանդակությունը կդառնա քիչ օգտակար, եթե այցելուն չնկատի Ձեր տեքստային հղումը կամ էլ պատահաբար դիպչի վերջինիս։

Պետքչէջղայնացնելայցելուներին: Պետքէնրանցմիշտվերաբերվելլրջորեն: Դաշատկարևորէօգտագործելկայքիստեղծմանսկզբնականշրջանում: Պետքէմիշտիրականփաստերզետելկայքում: Ընթերցողըպետքէմիշտմտածի, որկայքայցելելիս, այնանպայմանինչ-որմիբանովօգտակարկլինիիրեն:: Այցելուն, ովհետաքրքրվածէինչ-որապրանք-ծառայությունձեռքբերելուհամար, կարողէընկերությանհետկապնվելտարբերմիջոցներով`հեռախոսով, էլեկտրոնայինփոստով, կայքումլրացնելովպատվերիձևը, ICQ-իմիջոցովևայլն: Շատկարևորէապահովելարագևորակյալկապվերոնշյալցանկացածուղիներով, որպեսզիբացչթողնեքոչմիհաճախորդի: Հեռախոսազանգերինպետքէարդյունավետևբարեհամբույրպատասխանել: Հարցումներինէլեկտր. Փոստիմիջոցովկամցանկացածայլլրացմանձևովպետքէպատասխանել1-2 ժամվաընթացքում: Եթեկայքումհայտարարվածէ, ICQխորհրդատու, ապանապետքէպատասխանիմիքանիրոպեիընթացքում: Չկաավելիվատբան, երբայցելունինչ-որբանէհարցրելէլեկտրոնայինփոստիմիջոցովևոչմիպատասխանչիստացել:

Կարելի է առաջարկել օգտվողներին փակցնել կարճ գովազդ, կայքի կոնկրետ էջում:

Օրինակ`www.usum.am կայքի հենց առաջին էջից ընթերցողը կարողանում է իմանալ, թե ինչ հնարավորություններ է տալիս կայքը: Ցանկացած ընթերցող կարող է իր գովազդն ունենալ կայքում, մանրամասն բացատրվում է, թե որն է ինտերնետ գովազդի առանձնահատկությունները; տրված է կայքի այցելուների ստատիկան, հղումները, ինչպես նաև նշվում է այն տարածքը, որտեղ կարող են գովազդ տեղադրել, ինչպես նաև հետադարձ կապի հնարավորություն: Կարևորը այն է, որ տեղեկությունները մատչելի են ցանկացած տիպի այցելուների համար:

Գոյություն ունի հատուկ կայք xnet.am, որը  նախատեսված է տարբեր կայքերի համար,որպեսզի բարձրացնեն հաճախորդների քանակը :Ցանկացած կայք կարող է դառնալ xnet.am-ի մասը, ստեղծել հետադարձ հղումներ, կապ հաստատել տարբեր այլ բլոգների հետ: Պարզապես պետք է գրանցել այնտեղ վեբ կայքը, մուտք գործելով համակարգ, ստեղծել համապատասխան վիջեթ, որտեղ կատարված գրառումները կհայտնվեն xnet.am-ի առաջին էջում:

Լրատվական, առևտրային կայքերին օգնում են ընթերցողներ ձեռք բերել նաև սոցիալական կայքերը

Ինտերնետ համացանցից օգտվողների մեծ մասը այցելում լրատվական,առևտրային բնույթի կայքեր, հենց սոցիալական կայքերի միջոցով են շատ լրատվական, առևտրային բնույթի կայքեր այցելուներ ձեռք բերում:ԻնտերնետիցօգտվողներիհետաքրքիրմիտումներէպարզելPew Research Center’s Project for Excellence in Journalism հետազոտականընկերություն, որիանցկացրածհետազոտությունըպարզելէ, որ օգտատերերիմինչև40%-ըլրատվականկայքերենայցելումարտաքինհղումներով:

ՀետազոտողներնուսումնասիրելենԱՄՆամենահայտնիլրատվականկայքերը, ևայն, թեինչպեսենայցելուներըհայտնվումայդկայքերում: Ըստայդմ` պարզվելէ, որայդկայքերայցելուներինհիմնականմղողըGoogle-իորոնողականհամակարգնէ:

Այցելուներիմոտ30%-ըլրատվականկայքերումենհայտնվումհենցGoogle Search-իմիջոցով:

30-ականտոկոսներկայքերենգալիսGoogle News-ից, ինչպեսնաևDrudge Report ևYahoo! կայքերից:

Հետազոտությանարդյունքումպարզվելէ, որմեծազդեցությունենսկսումունենալսոցիականցանցերը, հատկապես` Facebook-ը:

Մասնագետներըպարզելեն, որայսսոցիալականցանցըհնարավորէ` լրատվականդաշտէուղղումինտերնետայցելուներիմոտ30%-ին:


Комментариев: 0

Երբևէ կշռել եք երթուղայինի դուռը

Չգիտեմ` որն էր  ինձ համար ավելի ծանր… երթուղայինի դուռը պահելը, թե վարորդի զայրույթախառն աչքերին նայելը: Այդ աչքերի արտահայտությունը նկարագրող բառերի  չեմ հանդիպել երբևէ ,միայն սարսուռ էի զգում ու ավելի էր ամրապնդվում  անզորությունս: Մենք անթարթ նայում էինք միմյանց…եթե հնարավոր լիներ կպոկվեին ու  իրար դեմ կմենամարտեին հենց մեր աչքերը… Կինոյի ժապավենի նման իմ մտքով անցան բոլոր պահերը, երբ փորձել եմ  իմ ձեռքում ծանրություն պահել: Զարմանալին այն է, որ առավելագույնը 4կգ-ի շեմը երբևէ չեմ անցել…(այստեղ են ասում`ա~յ քեզ Նազիկ Ավդալյան): Բայց…բայց արի ու տես ես երթուղայինի  պոկված դուռն եմ պահում…ինչու որոշեց պոկվել հենց իմ բացելու պահին…քանի~ ուղևվորներ են  բացել ու փակել, բայց բոլորի մեղքը թափվեց հենց իմ ուսերին….ու ես…ես ատամներս սեղմած պահում եմ երթուղայինի դուռը…ոչինչ չեմ զգում…անգամ դժվար էի տարբերակում…դուռն է ինձ համար ծանր, թե ես դռան համար…միայն հասկացա, որ նահանջում եմ…նահանջում են ձեռքերս…մեկը կարծես  ասում է`վերջապես թող այդ գրողի տարած դուռը…<<ու քեզանից հետո թեկուզ ջրհեղեղ>>:  Թողեցի…ու…հետո…հետո առանց հետ նայելու վազեցի…փախա…որ չլսեմ արձագանքները… մինչև համալսարան, հետո մինչև տուն հասնելը կարծես լսվում էր ընկնող դռան շրխկոցը ու վարորդի ցասկոտ աչքերը դեռ հետևում էին ինձ…

Комментариев: 0
накрутка youtube
Hrachuk
Hrachuk
Было на сайте никогда
Читателей: 6 Опыт: 0 Карма: 1
все 6 Мои друзья