Մենք գիտակ դարձանք, բայց զրկվեցինք առողջությունից...

-Է~, չեք պատկերացնում ինչքա~ն էի ձգվել, շունչս պահել, որ չանջատվեմ: Խեղճ տղան, իմ առաջ նստած, տանջանքով իր նյութերն էր հավաքում, իսկ ես նրան օգնելու հարցում ինձ այնքա~ն անզոր էի զգում:Ախր, գիտես ինչ ճառագայթներ ունենք և որքան դժվար է ուսանողների համար տեքստը մեր հիշողության մեջ հավաքելը:

Մի անգամ 2-րդ կուրսի ուսանողուհիներից մեկը իր հաղորդումն էր մոնտաժում…

շա~տ էի ուզում նրան չհիասթափեցնել, բայց էլ չդիմացա, անջատվեցի: Միակ մխիթարությունս այն էր, որ հավաքողը աղջիկ  էր, տղա ուսանող լիներ ինձ չէի ների. ախր  նրանք այնքան քիչ են մեր ֆակուլտետում…

 

_Դու էլ դժգոհում ես ,բա ես ինչ անեմ, գալիս են, հավաքում նյութերը, ու մեկ էլ, սպասեք, ես ֆլեշ չեմ ընդունում:Ուզում եմ այդ պահին լեզու առնել ու ասել նրանց, ճիշտ է, իմ ժեստերով փորձում եմ հասկացնել`կախվում եմ, անջատվում, միանում, բայց եռանդուն ուսանողները, համառորեն, փորձում են ինձ աշխատեցնել:

 

_ Բա Արմանը չգիտի՞ քո հիվանդության պատճառը,մի դեղամիջոց պետք է, որ լինի, չէ՞..

 

_Խե~ղճ Արման, ամեն օր գալիս է, զննում, բայց հիվանդությանս պատճառը չի գտնում: Հավատա, ինձ համար շատ է տանջվում… Ու՞մ է պետք այսպես ապրելը, մի օր նյութերի առատությունից կպայթեմ:

 

_Ախր, մեծ էլ չենք, մեզ ի՞նչ պատահեց: Գիտես, մեր մեջ ասած, լավ երեխեք են, բայց մեզ շատ անփույթ են օգտագործում: Ինձ էնքա~ն էին անջատել-միացրել, որ սիրտս սկսել էր առիթմիկ աշխատել… մի քանի անգամ մահս աչքովս տեսել եմ…

 

 

_Հիշում ես, երբ գործարանից առաջին անգամ դուրս եկանք, ի~նչ ջահել էինք, փայլուն, թարմ հիշողությամբ…Ծրագիր չէր մնացել, որ մեր ձեռքի տակով չանցներ: Իսկ հիմա, <<adobe audition>> կարդալն անգամ երազանք է դարձել:

 

_ Հիշում ես մեր եղբայրներին ու քույրերին… նրանց առանձին բնակարաններ տարան, մեզ համար ասացին, որ տանում են ժուռնալիստիկայի ֆակուլտետ: Չեմ կարողանում մոռանալ այդ օրը. եկավ Նաղաշ Մարտիրոսյանը` մի քանի մարդկանց հետ, մեզ դրեցին հատուկ նախատեսված մեքենաների մեջ… ու մենք հայտնվեցինք այստեղ… ինչքա~ն էինք ուրախացել. հետաքրքիր պատմություններ շատ էինք լսել այստեղի համակարգիչների հետ կապված. Ասում էին`նրանք շատ զարգացած են. ամենատարբեր բնույթի տեղեկություններ ապագա ժուռնալիստների ձեռքով դաջվում են նրանց հիշողության մեջ:

Այո՜, մենք գիտակ դարձանք, բայց զրկվեցինք մեր առողջությունից; Բա դու ինչու ես մռութներդ կախել, էսօր ահագին լավ աշխատեցիր

 

_ Հա գիտեմ, բայց լեզուս էի խառնել. Ինչ ասում էին` միայն անգլերենով էի գրում … ամոթից գետինն էի մտել. ներսումս<< բաբելոնյան խառնաշփոթություն>> էր: Արմանը հազիվ ուշքի բերեց:

 

_Է~, չգիտեմ մեր վերջն ինչ է լինելու….

 

Ահա այսպես, սիրելի ուսանողներ,  մտահոգվում ու տանջվում են մեր համակարգիչները ամեն անգամ, երբ օրվա վերջում փակվում է մուլտիմեդիայի դուռը,: Երբ ամեն անգամ նրանց անհաջողությունից վրդովված դուրս եք գալիս հիշեք որ նրանց տանջված ճակատին ևս մեկ բիծ է առաջանում մի քիչ մեղմ եղեք և հասկացեք նաև նրանց:

 

 

 

Обсудить у себя 0
Комментарии (1)
Комментарий был удален
Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.
накрутка youtube
Hrachuk
Hrachuk
Было на сайте никогда
Читателей: 6 Опыт: 0 Карма: 1
все 6 Мои друзья