Երբևէ կշռել եք երթուղայինի դուռը

Չգիտեմ` որն էր  ինձ համար ավելի ծանր… երթուղայինի դուռը պահելը, թե վարորդի զայրույթախառն աչքերին նայելը: Այդ աչքերի արտահայտությունը նկարագրող բառերի  չեմ հանդիպել երբևէ ,միայն սարսուռ էի զգում ու ավելի էր ամրապնդվում  անզորությունս: Մենք անթարթ նայում էինք միմյանց…եթե հնարավոր լիներ կպոկվեին ու  իրար դեմ կմենամարտեին հենց մեր աչքերը… Կինոյի ժապավենի նման իմ մտքով անցան բոլոր պահերը, երբ փորձել եմ  իմ ձեռքում ծանրություն պահել: Զարմանալին այն է, որ առավելագույնը 4կգ-ի շեմը երբևէ չեմ անցել…(այստեղ են ասում`ա~յ քեզ Նազիկ Ավդալյան): Բայց…բայց արի ու տես ես երթուղայինի  պոկված դուռն եմ պահում…ինչու որոշեց պոկվել հենց իմ բացելու պահին…քանի~ ուղևվորներ են  բացել ու փակել, բայց բոլորի մեղքը թափվեց հենց իմ ուսերին….ու ես…ես ատամներս սեղմած պահում եմ երթուղայինի դուռը…ոչինչ չեմ զգում…անգամ դժվար էի տարբերակում…դուռն է ինձ համար ծանր, թե ես դռան համար…միայն հասկացա, որ նահանջում եմ…նահանջում են ձեռքերս…մեկը կարծես  ասում է`վերջապես թող այդ գրողի տարած դուռը…<<ու քեզանից հետո թեկուզ ջրհեղեղ>>:  Թողեցի…ու…հետո…հետո առանց հետ նայելու վազեցի…փախա…որ չլսեմ արձագանքները… մինչև համալսարան, հետո մինչև տուն հասնելը կարծես լսվում էր ընկնող դռան շրխկոցը ու վարորդի ցասկոտ աչքերը դեռ հետևում էին ինձ…

Обсудить у себя 0
Комментарии (0)
Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.
накрутка youtube
Hrachuk
Hrachuk
Было на сайте никогда
Читателей: 6 Опыт: 0 Карма: 1
все 6 Мои друзья